ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Երբ գործ ունենք քաղաքական սպեկուլյացիաների հետ»

«Երբ գործ ունենք քաղաքական սպեկուլյացիաների հետ»
12.06.2013 | 16:38

«Վերջին քսանհինգ տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության, ֆինանսական ոլորտում էր: Փողերի լվացման հայեցակարգը Հայաստանում ներդրվել է իմ անմիջական ղեկավարությամբ: Պարոն Ջհանգիրյանն էլ կվկայի, քանի որ ես մասնակցում էի ՀՀ նախագահի հանձնարարականով: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մի փոքր պատկերևացում ունեմ` ինչ է նշանակում օֆշորային գոտի, հաշիվներ, փողերի լվացում: Հիմա ինչո՞ւմ եմ ես մեղադրվում, նրանում, որ օֆշորային գոտիներում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն, նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն: Փոքր-ինչ ֆինանսական համակարգի հետ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ նման անհեթեթություն չէր կարող իր մտքով անցնել:-Այսօր որևիցե մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով նրա թույլտվությունը դրա համար: Այսպիսին է օֆշորային գոտիների առանձնահատկությունը,-հավելեց վարչապետը` նկատելով, որ արդեն իսկ լրացուցիչ բացատրություններ տվել է այս առնչությամբ: -Ինքս որևիցե օֆշորային գոտում ընկերություն չեմ գրանցել և որևիցե մեկին նման լիազորություն չեմ տվել իմ անունից գրանցելու»:

Թե որն է նման լուրերի տարածման նպատակը, վարչապետը պարզաբանեց. «Նպատակը շատ պարզ է` եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է և հնարավորություն: ...Հանգիստ եմ վերաբերվում նման մեղադրանքներին, սա ոչ վերջինն է, ոչ առաջինը»:
Գործադիր իշխանության ղեկավարը հիշեցրեց նաև իր անվան հետ կապված հերյուրանքները` բանկերի սնանկացում, Միջերկրական ծովի ափին` սեփական դղյակ, «Նաիրտի» սեփականատիրոջ մասին լուրեր: «Դեմոկրատական զարգացումը սա ենթադրում է: Մենք ընդունեցինք և կիրառեցինք մի կարևորագույն օրենք, որ հինգ հարյուր բարձրաստիճան անձանց ունեցվածքը պետք է դառանա հանրային հսկողության առարկա: Գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով: Սա ճիշտ ճանապարհ է, որ ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ ի սկզբանե կաշկանդված լինի, որ խոշորացույցով են նայելու նրա գործունեությանը, եկամուտին: ՈՒրախ եմ, որ թիրախն այսօր ես եմ, որ պետք է պատրաստ լինեմ ապագայում էլ ներկայացնել բավարար ապացույցներ, եթե գործ ունենք տարբեր տեսակի քաղաքական սպեկուլյացիաների հետ»,-փաստեց Տիգրան Սարգսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ